Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
24.10.2020 | 12:00

Կոնգրեսմեն Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Տասնյակ քաղաքացիներ են զոհվել: Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- գրել է կոնգրեսմենը: Շիֆը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ, եթե շարունակեն պատերազմը, դա կունենա իր հետևանքները: ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած նստել: Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- եզրափակել է Ադամ Շիֆը:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ