Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կանադացի պատգամավորն աջակցում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը

Կանադացի պատգամավորն աջակցում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը
29.10.2020 | 22:38

Օնտարիոյի Նոր ժողովրդավարական կուսակցությունից հնդկական ծագմամբ կանադացի քաղաքական գործիչ Գուրատան Սինգհը հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի: «Այս պահին աշխարհը հետևում է մարդու իրավունքների ճգնաժամի զարգացմանը, և Կանադայի հայերն անհանգստացած են:


Լեռնային Ղարաբաղի հայերը կյանքի, ազատության և ինքնորոշման հասանելիության կարիք ունեն: Ես պաշտպանում եմ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու և խաղաղության վերջնական կարգավորման կոչը», - գրել է Սինգհը Twitter- ի իր միկրոբլոգում:

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ