Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ առաջին նախագահի՝ Մոսկվա այցի մտադրության մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ առաջին նախագահի՝ Մոսկվա այցի մտադրության մասին
30.10.2020 | 23:58

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ilur.am կայքի հետ զրույցում պարզաբանել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները ԼՂ շուրջ իրավիճակը քննարկելու համար Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։

Արման Մուսինյանը նշել է․ «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ