Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Թուրքերը Հունաստանի տարածքային ջրերում ձկնորսությամբ են զբաղվում, հետո ձուկը վաճառում հունական շուկայում

Թուրքերը Հունաստանի տարածքային ջրերում ձկնորսությամբ են զբաղվում, հետո ձուկը վաճառում հունական շուկայում
31.10.2020 | 15:33

Թուրքերը ձկնորսությամբ զբաղվելու համար մեկնում են Հունական Լեսբոս կղզու մոտակայք՝ Հունաստանի տարածքային ջրեր, որտեղ ոտնձգություններ են թույլ տալիս հենց հույն ձկնորսների նկատմամբ, գրում է greekcitytimes.com կայքը։


Նավապետ Ստրատիս Կարատոնիսը մանրամասնում է, որ թուրքերը հունական կղզուց 4-6 կիլոմետր հեռավորության վրա են ձկնորսությամբ զբաղվում, իսկ հույներին էլ չեն թողնում, որ իրենց մոտենան, որ «չփչացնեն իրենց ձուկը»։


«Իսկ եթե մենք 10 մետր անգամ մոտենում ենք թուրքական ջրերին, նրանց ափային պաշտպանությունն անմիջապես ոտքի է կանգնում, և հետևանքները լուրջ են լինում»,- նշում է հույն նավապետը: Նրա խոսքով՝ թուրքերը հունական ջրերում ձկնորսությամբ են զբաղվում, իսկ հետո այդ ձուկը Հունաստանում են վաճառում։

Դիտվել է՝ 48102

Մեկնաբանություններ