Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները»

Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները»
10.11.2020 | 21:04

Ելիսեյան պալատը հայտարարել է, թե ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված համաձայնությունը, միաժամանակ ընդգծել է՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու նկրտումները»։

«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մնալ իրենց բնակավայրերում, տեղահանված տասնյակ հազարավորներին էլ` վերադառնալ իրենց տուն,- հայտարարել է Ելիսեյան պալատը: -Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»։ Նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային վերջ տալ սադրանքներին, «որևէ քայլ չանել, որը կարող է վնասել տևական խաղաղության հնարավորությանը»։ «Խնդրի տևական լուծումը պետք է «պաշտպանի Հայաստանի շահերը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ