Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ռոբերտ Քոչարյան. Ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել

Ռոբերտ Քոչարյան. Ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել
19.01.2021 | 21:00

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին խոսեց Ռոբերտ Քոչարյանը։

Ասաց՝ ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս, ասում է՝ «էս տները պետք է ազատեք»։ «Ու մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիով, պետական հիմնական ֆունկցիան երկրի սահմաննեը պահելն է, քաղաքացիների անվտանգությունը պահելն է, սահմանադրական կարգն այստե՞ղ է տապալվել, թե՞ Մարտի մեկին», - ասաց Քոչարյանը։ Նա ընդգծեց՝ պետականությունը վարկաբեկվել է։
«Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիներ. ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել, ոչ միայն ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր հայ աշխարհում։ Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են, մկան ծակը փնտրում են, որ չերևան», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:


«Երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց երկու ամիս առաջ, ուղիղ նպաստեց ՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով գեներալ-գնդապետներին, մի ասացվածք կա՝ «երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների», ընդամենն իմ ասածը սա է նշանակում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, թե մարդիկ, որոնք նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի համար, զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա, նպաստել են այդ ամեն ինչին։ «Սա իմ համոզմունքն է ու այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ՝ այս դատական նիստին», - ասաց Քոչարյանը։

Դիտվել է՝ 8343

Մեկնաբանություններ