Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
20.06.2022 | 07:23

Եթե Ռուսաստանին Թուրքիան ասում է, որ ինքն ավելի անկախ խաղացող է դարձել, ապա Արևմուտքին ասում է, որ ինքը խաթարում է Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածքում։ Սա այդպիսի «երկակի աթոռ» է, իսկ Թուրքիային դա բավական լավ է հաջողվում։

5-10 տարի հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով կայուն կլինի թուրքական կառավարությունը, կկարողանա՞ արդյոք հաղթահարել հանրապետության 100-ամյակի ընտրական ճգնաժամը, որը կլինի հաջորդ տարի։ Եթե դա հաջողվի, ապա Թուրքիան կավելացնի իր ազդեցությունը։ Միայն այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան «միջև» է, նա կկարողանա օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը։ Հենց Թուրքիան մեկի կողմն անցնի, կկորցնի մյուսին, ինչը չի բխում նրա շահերից։


Վլադիմիր Ավատկով

Դիտվել է՝ 46397

Մեկնաբանություններ