Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Լինելով ոչինչ՝ «լուծում» են դարերի Հայկական հարցը

Լինելով ոչինչ՝ «լուծում» են դարերի Հայկական հարցը
21.03.2023 | 21:58

Շուրջ հազար տարի չունենաս պետականություն (1045-ից՝ բացառությամբ 1918-20թթ.), մինչ այդ, բազմիցս կորցնես ու վերականգնես այն, բայց վերոնշյալ հազարամյակներից հանրությունը իմանա ընդամենը 2 դավաճանի անուն՝ Վասակ Սյունի (5-րդ դար) և Պետրոս Գետադարձ (11-րդ դար):

Եվ, ինչպես երեկ պարզվեց, առաջինը (վասակ) արդեն «դավաճան չէ»:

Գիրք է տպվել՝ «Մեծն Վասակ Սյունի»:

Նկատեք` միանգամից «Մեծն...»:

Կարող էր, չէ՞, այլ վերնագիր լինել, ժամանակի դեպքերի խորը հետազոտություն և այլն: Բայց՝ ո՛չ:

Ամեն ինչ պետք է արվի հերոսներին պախարակելու, դավաճաններին հերոսացնելու համար:

Շուտով ևս մեկ կապիտուլյանտ-դավաճանի կփորձեն դասել հերոսների շարքը:

Եվ մասնագետների պարտականությունը պետք է լինի երբեք թույլ չտալ դա, այն էլ՝ տեղեկատվության այս դարաշրջանում:

Դեռ ավելին, պետք է հանրայնացնել հայ ազգի մեծագույն դավաճանների անունները: Սերունդները պետք է վստահ լինեն, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվելու, որ մտքների ծայրով նույնիսկ չանցնի նմանվել այս ազգակործան պատուհասին և նրա խմբակին:

Հ.Գ. Նախանձելի է սրանց ինքնավստահությունը և վերցրած մասշտաբը:

Լինելով ոչինչ՝ «լուծում» են դարերի Հայկական հարցը, քանդում են դարերի հայկական եկեղեցին, փոխում են հայոց պատմությունը, կործանում պետությունը…

Հետաքրքիր է, որ միջազգային խաղացողները քաղաքականության մեջ շատ հաճախ նմանների վրա են խաղադրույք անում՝ հոգեկան հիվանդներ, տնային տնտեսուհիներ, կոմիկ դերասաններ, շիզոֆրենիկներ:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 13210

Մեկնաբանություններ