Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրական մանդատը

Իրական մանդատը
06.06.2023 | 15:47

Արտաքնոցային գործերի նախարար՝ իրականում արտաքին ուժերի գործակալը, հայտարարում է․ «Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու ու չենք բանակցում»։

Բնականաբար, փաստերով կարելի է ջախջախել այս դավաճանական խոսքը։ Իրականում, ինչպես իր տերը, այնպես էլ այս արարածն ու սրա նմանները, ժամանակին իրենց հետաքրքրող, իրական, մանրամասն ծրագրավորված «մանդատը» ստացել են Թուրքիայից։ Այդ մանդատով նրանք պարտավորվել են ,Հայաստանի թշնամի իրենց տերերին հանձնել Արցախն ու Սյունիքը, պահանջի դեպքում, նաև այլ տարածքներ, փոխարենը ստանալ հսկայական գումարներ և վայելել կյանքը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4327

Մեկնաբանություններ