Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ախր, հե՛չ իրենց թեման չէր

Ախր, հե՛չ իրենց թեման չէր
15.06.2023 | 13:36

Ճիշտն ասած, փաստացի պարտված պատերազմից հետո, էն էլ սրանց ձեռքով դրված Նեմեսիսի հուշարձանը սխալ էր. դա իմ կարծիքն է։ Բայց սկզբում զարմանում էի, թե ախր սրանք ու՜ր, Նեմեսիսի արձանն ու՞ր։ Ախր, հեչ իրենց թեման չէր։

Բայց հիմա կարծում եմ, որ հասկացել եմ նպատակը։

Կամ այդ հուշարձանը հատուկ դրեցին, որ Թուրքիան դա որպես պատրվակ օգտագործի` իր թշնամական գործողությունները հիմնավորելու համար (ուղղակի կասեն` յանի դա է պատճառը), կամ դրեցին, որ հետո հանեն, ու հերթական անգամ նվաստացնեն հայությանը։ Քանի որ ավելի լավ էր չդնել սկզբից, քան դնել ու հետո թուրքի պահանջով հանել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3701

Մեկնաբանություններ