Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարող է՞ պատերազմում հաղթել ենք

Կարող է՞ պատերազմում հաղթել ենք
29.07.2023 | 20:57

Նայում եմ Նիկոլի ու քպ֊ականների պահելաձևին, խոսելաձևին, քայլելու ձևին, «մարդկանց» կողմից ընդունելությանը, Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար 23 միլիոն դոլար հատկացնելուն, ու մոտս կասկած է առաջանում` կարող է՞ պատերազմում հաղթել ենք, զոհեր չենք ունեցել, Գյանջան ու Եվլախն էլ արդեն միացրել ենք Արցախին ու հիմա Սնուփի հետ դա պիտի նշենք։

Լավ, իրենք նամուս չունեն, բա էդ Վարդենիսի գյուղում մի նամուսովը չկա՞ր։ Էդ գյուղը զոհված չունե՞ր, զոհվածներից մեկի հարազատը չկա՞ր այդտեղ։

Ասում է` փրկեցիր մեզ։ Արա՛, ինչի՞ց է փրկել ձեզ, մի հատ ասեք, մենք էլ հասկանանք, ա՛յ տավարներ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ