Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Առաջիկայում դժվարին օրեր են, բայց հաղթահարելու ենք

Առաջիկայում դժվարին օրեր են, բայց հաղթահարելու ենք
09.09.2023 | 09:01

Բարդ է Նիկոլի առջև դրված պլանը, տերերը շատ ռոմանտիկ դուրս եկան, կարծում են` իսկապես այս տարածաշրջանն իրենց ազդեցության գոտին է դառնալու։ Մի բան որ երբևէ չի եղել հարյուրամյակների պատմության ընթացքում։

Իսկ մեր ժողովուրդն իմաստուն է ու լավ գիտի, որ նախ.

ա) մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք լինելու, որովհետև մեր դեպքում ՆԱՏՕ-ն ցեղասպան Թուրքիան է և դա նշանակում է դառնալ վի՛-լա՛-յե՛թ։

բ) Արևմուտքը երբե՛ք չի գերադասելու Հայաստանին Թուրքիայից, պատմությունը վկայում է, որ երբևէ նման բան չի եղել։

Լավագույն դեպքում «խիստ անհանգստանալու են» ու անցնեն իրենց նավթագազային, ռազմատեխնիկական առուծախին։

Առաջիկայում դժվարին օրեր են, բայց հաղթահարելու ենք:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ