Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խնդիրները լուծելու ամենալավ մեթոդը հաստատ խնդիրներից փախչելը չէ

Խնդիրները լուծելու ամենալավ մեթոդը հաստատ խնդիրներից փախչելը չէ
15.11.2023 | 17:53

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթաժողովի նիստին Նիկոլը հրաժարվել է մասնակցել։

Արդեն բոլորին պարզ է, որ Նիկոլը հետևողականորեն մերժում է ՀԱՊԿ, ԱՊՀ և նույնիսկ Ռուսաստանի հետ բոլոր հանդիպումները։

Ա՛յ, որ հանկարծ Բրյուսելից, Փարիզից կամ Վաշինգտոնից են կանչում, չորեքթաթ վազում է:

Բայց խնդիրները լուծելու ամենալավ մեթոդը հաստատ խնդիրներից փախչելը չէ, մի օր դրանք կուտակվելով ավելի մեծ խնդիր են դառնալու:

Բոլորդ հիշում եք ռուսական Վագների և նրա ղեկավար հանգուցյալ Պրիգոժինի դեմարշները Պուտինի դեմ, վերջին գործողությունների արդյունքում Պրիգոժինի հետ խնդիրը հարթվեց Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի միջնորդությամբ և բանակցելով։

Թե դրանից հետո Պրիգոժինը ինչ վախճան ունեցավ երևի չեք մոռացել:

Այսօր, հենց երևի Պուտինի հանձնարարությամբ Լուկաշենկոն զանգահարել է Նիկոլին: Կան տեղեկություններ, որ նորից Պուտինը Նիկոլի հետ բանակցությունները վստահել է Լուկաշենկոյին:

Թե ինչով կավարտվի Լուկաշենկո-Նիկոլ Պուտինի նախաձեռնությունը ցույց կտա ժամանակը:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ