Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ապրում ենք մի հասարակությունում, որը ոչ մի աղերս չունի մեր մարդկային կամ ազգային էության հետ

Ապրում ենք մի  հասարակությունում, որը ոչ մի աղերս չունի մեր մարդկային կամ ազգային էության հետ
06.12.2023 | 09:12

Գիտե՞ք ինչու ենք արժանացել այս ամենին։

Մեր առօրյա խնդիրների, մեր այսօրվա ու վաղվա համար բոլորը մեղավոր են, բացի մեզնից։ Մեզնից անդարձ հեռացածի հուղարկավորությունն ավելի կարևոր է դարձել, քան հենց հանգուցյալի հիշատակը։ Հարսանիքի և ամուսնության ծիսակարգը շա՛տ ավելի կարևոր է, քան եղած կամ չեղած զգացմունքը։ Արտաքինն ու ձևը վաղուց ավելի կարևոր են դարձել, քան իրական բովանդակությունը կամ հոգևոր առանցքը:

Եվ այսպես՝ ապրում ենք փաթեթավորված, քողարկված, փոխակերպված ՀԱՍԱՐԱԿ-ությունում, որը ոչ մի աղերս չունի մեր մարդկային կամ ազգային էության հետ։

Ե՛վ հայրենիքում, և՛ Սփյուռքում։

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ