Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կաթեր տատիս խնձորները

Կաթեր տատիս խնձորները
08.01.2024 | 08:26

Կաթեր տատս ձեռը խուփ տատ էր, Սաթենիկը չէ, ձեռնբաց:

Ես էս երկու տատերի արանքում մեծացա։ Մի օր, երբ Կաթերը մեծ քեռուս տանն էր, կանչեց քեռորդուս` Գագիկին, ու ինձ և ասաց,

- Ձեր համար Նվասարդանց ամբարում խնձոր եմ պահել, գնացեք, տեսեք, թե փչացել չի, հիլ կանեք մնա, թե հոտած ըլի, դեն կածեք։

Գնացինք։

Ամբարը գտանք։

Շորերի արանքում խնամքով փաթաթված խնձորների բույրը մինչև հիմա էլ հիշում եմ։

Խնձորները ո՛չ հոտել, ո՛չ էլ փչացել էին։

Գագիկի հետ մի կուշտ կերանք։ Կաթերին էլ խոսքներս մեկ արած ասացինք,

- Հոտել էր, դեն ածեցինք։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 6726

Մեկնաբանություններ