Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դիվանագիտական աշխատանքը անհամատեղելի է այս իշխանության հետ

Դիվանագիտական աշխատանքը անհամատեղելի է այս իշխանության հետ
18.01.2024 | 06:55

Ոչ մի դիվանագիտական գործիք չի աշխատում` ո՛չ հանրային դիվանագիտություն, ո՛չ խորհրդարանական, ո՛չ գերատեսչական, ո՛չ պետական։

Դիվանագիտական աշխատանքի խաթարումը հավասարազոր է ռազմական ուժերի խաթարմանը, որովհետև դեռ Սուն Ցզին էր ասում՝ հաղթում է նա, ով առաջին հերթին իր համար ապահովում է դաշնակիցների մեծ բանակ, իսկ թշնամու դաշնակիցներին հեռացնում իրարից։

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները հենց իրենք են նպաստում, որպեսզի Հայաստանը զրկվի իր դաշնակիցներից, իսկ թշնամին կարողանա Հայաստանի հաշվին հարաբերություններ կառուցել մեր տարածաշրջանում կարևոր հետաքրքրություններ ունեցող երկրների հետ։

Այստեղ են ասել` ձեզ նման իմպոտենտ էլ ձեր դիվանագիտական աշխատանքն է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4771

Մեկնաբանություններ