Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.01.2024 | 00:01

Առաջնորդեա՛ մեզ,

Տէր Աստուա՛ծ մեր,

եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ.

պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր եւ զգնացս ի հաճոյս Քո: Ժամանեցո՛ զհոգեւոր եւ զմարմնաւոր ընթացս ծառայից Քոց

անարատ ճանապարհաւդ յաւիտենական

ի կեանսդ շնորհօք Միածնի Քո՝ Տեառն մերոյ

եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի,

որ եղեւ մեզ առաջնորդ կենաց եւ յոյս փրկութեան:

Ընդ Որում օրհնեալ ես,

Հա՛յր ամենակալ,

հանդերձ կենդանարար եւ ազատիչ Սուրբ Հոգւովդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

Դիտվել է՝ 2645

Մեկնաբանություններ