Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.02.2024 | 00:01

Տէ՛ր Աստուած մեր,

դու պահեա՛ զմեզ խաղաղութեամբ

ի գիշերիս յայսմիկ

եւ յամենայն ժամանակի:

Ընդ սուրբ երկիւղ քո

բեւեռեալ պահեա՛ զմիտս եւ զխորհուրդս մեր:

Որպէս զի յամենայն ժամ

քեւ պահպանեալ լիցուք

յորոգայթից թշնամւոյն

եւ քեզ հանցուք զօրհնութիւն

եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ.

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ