Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գազանի առաջ մեր աղավնահեզ կեցվածքով ինչքա՞ն կդիմանանք

Գազանի առաջ մեր աղավնահեզ կեցվածքով ինչքա՞ն կդիմանանք
08.02.2024 | 13:39

Գիշերային տագնապները պարզապես քրքրում են նյարդերս։

Տեսնես ի՞նչ արհավիրքներ են կրել մեր պապերն ու ապուպապերը, մեր նախնիները, երբ մեր հայրենիքը ոտնակոխ են արել արյունարբու նվաճողները։ Տեսնես նրանք ինչպե՞ս են կարողացել վերապրել Տուղրիլի, Բուղայի, Լենկթեմուրի, կարա-կոյունլուների, աղկոյունլուների, այլ հրեշների աշխարհավեր արշավանքներից հետո։

Մի պահ թվում է, թե անցել-գնացել են այդ հեռավոր ժամանակները, սակայն արնախում սուլթանների, խաների, բեկերի գիշակեր սերունդները շարունակ մեզ վերադարձնում են դեպի այդ եղկելի, զարհուրելի ժամանակները։

Այսօր արյունարբու ցեղի նույնքան արյունարբու զավակը իր հազարամյա բնակչությունից հայաթափված, ամայացած Ստեփանակերտում քվեարկել է իրեն սուլթան հռչակելու օգտին։

Ասել է, թե գազանաբարո վարքն է շարունակում մնալ մարդկության շարժիչ ուժն ու գլխավոր արժեքը, քանի որ դրան համաձայն են աշխարհի բախտը տնօրինող գերպետություններն ու կառույցները` շողոմ ժպիտով սեղմելով մարդակերի ձեռքը, զինելով նրա բազուկը, ընդունելով նրա բոլոր ոճրագործությունները։

Չգիտեմ, թե դեռ որքան կտևի այս չար երազի նմանվող իրականությունը, չգիտեմ, թե գազանի առաջ մեր աղավնահեզ կեցվածքով էլ ինչքան կդիմանանք։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 9239

Մեկնաբանություններ