Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում

Ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում
05.03.2024 | 15:45

Այսպիսով, որպես «բարի կամքի դրսևորում», հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորին։ Եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով՝ ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում։ Ադրբեջանական զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները։ Քիչ ժամանակ է անցել ադրբեջանցիների կողմից մեր չորս զինծառայողների սպանությունից հետո։Նման խայտառակություն որևէ պետություն իրեն թույլ չէր տա։ Նման երկրին, նրա ղեկավարին աշխարհի բոլոր երկրների ղեկավարները կարհամարհեն ու կզզվեն։ Ներեցեք, բայց կարհամարհեն այդ երկրի ժողովրդին նույնպես, որ հանդուրժում է նման իշխանություն։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ