Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վերջում նոր մեղավոր կհռչակվի Կիրանցի ու Ոսկեպարի բնակչությունը

Վերջում նոր մեղավոր կհռչակվի Կիրանցի ու Ոսկեպարի բնակչությունը
22.03.2024 | 17:45

Նիկոլը Կիրանց ու Ոսկեպար չէր գնացել բնակչության հետ բան քննարկելու կամ բան համոզելու, անգամ գյուղերի արանքում ռեստորան գտնելու ու հաց ուտելու չէր գնացել։

Նա գնացել էր, որ հայտարարի մեր հսկողության տակ օտարի հստակ տարածքների առկայության մասին, որից հետո թշնամին ունի լիարժեք լեգիտիմ իրավունք ագրեսիայի դիմելու համար, որը չի կարողանալու անգամ ձևի համար դատապարտել նույնիսկ Հայաստանը։

Իսկ վերջում… Վերջում նոր մեղավոր կհռչակվի Կիրանցի ու Ոսկեպարի բնակչությունը։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ