Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լռության գինը

Լռության գինը
28.03.2024 | 17:25

Երբ մոտ 500 անդամ ունեցող Գրողների միությունը, որպես կառույց, ծպտուն չի հանում Արցախը, Հայաստանի տարածքները մաս-մաս Ադրբեջանին հանձնելու, Արարատ լեռան փոխարեն Արագածի պաշտամունք հռչակելու, պատմության դասագիրքը կեղծելու, հանուն հայրենիքի կյանքը տված հերոսների փոխարեն հարկատուին հերոս հռչակելու, իշխանության «բարձր հովանու ներքո» Հայաստանում տասնյակ հազարավոր ճակատագրեր կործանած խաղամոլությունը և թմրամոլությունն աննախադեպ չափերով տարածելու դեմ, Հայաստանի հողատու իշխանությունն է զբաղվում Գրողների միության շենքով՝ այն գրողներից խլելով։

Ամեն ինչ արդար է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ