ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հայերս փայլում ենք կեղծ բարեպաշտության մեջ

Հայերս փայլում ենք կեղծ բարեպաշտության մեջ
17.11.2024 | 16:51

Գիտե՞ք որն է Իսրայելի ուժը։

Հիմա եթե ասեմ, որ Իսրայելը բարբարոսական, ցեղասպան պետություն է, ոչ մի հրեա ինձանից ապացույց չի պահանջի, այլ միանգամից ինձ կհայտարարեն հակասեմիտ։ Ամբողջ աշխարհի մեդիան ինձ կհալածի որպես հակասեմիտի, ու ոչ ոք անգամ չի նայի Բեյրութին ու Գազային։

Իսկ հայերս փայլում ենք կեղծ բարեպաշտության մեջ, մենք միանգամից դառնում ենք հումանիստ, թշնամուն կարեկցող, յուրայինին մեղադրող ու մենք մեր ձեռքով ոչ թե պաշտպանում, այլ ոչնչացնում ենք մեր յուրայինին, ով պայքարում է թշնամու դեմ՝ գուցե կոպիտ մեթոդներով:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ