ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Դեղատո՞մս, թե՞ մոլեռանդություն

Դեղատո՞մս, թե՞ մոլեռանդություն
06.06.2025 | 19:07

Առավոտն արթնանում՝ մի հատ Կաթողիկոսի մասին է գրում, կեսօրին մի հատ նորից է գրում, երեկոյան անպայման ևս մեկ անգամ գրառում է նվիրում Կաթողիկոսին։

Տեսնես՝ ինչ-որ դեղատո՞մս է սա՝ հատուկ կոլաբորանտների համար նախատեսված թե՞ քրիստոնեական կեղծ զգացմունքներով ղեկավարվող մարդու վտանգավոր մոլեռանդություն։ Հստակ պատասխանը միայն Աստծուն է հայտնի այս պահին, բայց փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական կողմի մոտ գտնվող երկու անչափահասներից դեռ ԼՈՒՐ ՉԿԱ, ու դա երկրի վարչապետին ընդհանրապես ՉԻ ՀՈՒԶՈՒՄ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3436

Մեկնաբանություններ