Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Էս ա սրա բերած «խաղաղությունը»

Էս ա սրա բերած «խաղաղությունը»
21.08.2025 | 14:11

Նիկոլը ճեպազրույցին մի երեք անգամ «Նախճիվան» ա ասում՝ փայլուն իմանալով, որ նման կերպ Նախիջևանն անվանում են բացառապես ադրբեջանցիք։

Գրեթե կասկած չունեմ, որ առաջիկա ժամանակահատվածում Ալիևը պահանջելու ա Ստեփանակերտը Խանքենդի անվանել, Շուշին՝ Շուշա, Մարտունին՝ Խոջավենդ, դա էլ գլուխը կախ անելու ա։ Իսկ հիմա ինքը շնչակտուր խոսում է ՀՀ կատարված վերջին երեք ամիսների տուրիստական աննախադեպ այցերից, էսա սրա բերած «խաղաղությունը»։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6614

Մեկնաբանություններ