Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

21-րդ դարի արևմտյան քաղաքականության համառոտ պատմություն

21-րդ դարի արևմտյան քաղաքականության համառոտ պատմություն
26.09.2025 | 11:21

Ջուլանին քաղաքական և բարոյական դե՞մք էր։

Ո՜չ։

Ինչպե՞ս նա Սիրիայում իշխանության հասավ։

Դաժան ռազմական գործողություններով։

Ժողովուրդը քվեարկե՞լ է նրա օգտին։

Ո՜չ։

Ինչպե՞ս նա դարձավ Սիրիայի նախագահ։

ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբների փոխադարձ համաձայնությամբ։

Ինչի՞ հիման վրա է նա խոսում որպես սիրիական ժողովրդի ներկայացուցիչ ՄԱԿ-ում։

Որպես ամերիկյան շահերի պաշտպան՝ Միջին Արևելքում։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4549

Մեկնաբանություններ