Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բրիտանական նավերը ոչ միայն Տավրոսի լեռները բարձրանալ, այլև Սև ծովի ջրերում երևալ չեն կարողանում

Բրիտանական նավերը ոչ միայն Տավրոսի լեռները բարձրանալ, այլև Սև ծովի ջրերում երևալ չեն կարողանում
13.10.2025 | 18:20

Բրիտանական «The Guardian» պարբերականը համացանցում հայտնված փաստաթղթերի հիման վրա հրապարակում է արել, որը վերաբերում է Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի` Ուկրաինայում պատերազմը շարունակելու շարժառիթներին։

Փաստաթղթերը մասնավորապես վկայում են, որ Ջոնսոնը խրախուսել է Ուկրաինայի ղեկավարությանը չեղարկել Ստամբուլյան պայմանավորվածությունները և շարունակել պատերազմը մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ կաշառքի դիմաց։ Իսկ կաշառքը ստացել է անօդաչու ռազմական տեխնիկա արտադրող բրիտանական ընկերության բաժնետեր Քրիստոֆեր Հարբորնից։

Հատկանշական է, որ Զելենսկիին համոզելու հարցով 2022 թ. ապրիլին չնախատեսված այցով Կիևում եղած ժամանակ Ջոնսոնին ուղեկցում էր հենց Ք. Հարբորնը, ով հիշյալ գումարը փոխանցել է Ջոնսոնի՝ վերջինիս պաշտոնաթողությունից հետո հիմնված մասնավոր ընկերությանը։

Հ.Գ. Կան դեռ մարդիկ, ովքեր համառորեն շարունակում են չհավատալ, որ բրիտանական նավերը հենց այնպես ոչ միայն Տավրոսի լեռները բարձրանալ, այլև Սև ծովի ջրերում երևալ չեն կարողանում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ

3">Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող