Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դասականների դասը

Դասականների դասը
15.10.2025 | 10:26

Րաֆֆի

Հայը

Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը:

Ձգե՛ք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբե՛ք մի քանի հայեր միասին, և նրանք, պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած՝ միմյանց միսն ուտել:

Այո՛, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է: Արդյո՞ք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանան մի փոքր հիմարացնել անհատ հային եւ խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ՝ կորած ենք․․

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4348

Մեկնաբանություններ