Օտարները մեզ լավ են ուսումնասիրել
Անցած օրը մեկը փորձում էր ինձ համոզել, որ ամեն ինչ սկսվեց Ջոն Բոլթոնի այցից: Ասացի՝ ոչ, ամեն ինչ սկսվել է շատ ավելի շուտ, Բոլթոնն ընդամենը եկավ, որ սրան ասի. «Տղա ջան, մենք քեզ չենք բերել առավոտից երեկո ֆեյսբուքում կուռաժիտ լինելու ու կայֆ բռնելու համար, արգագացրու, ժամանակը գնում է»:
Ցավոք, մենք մեզ չենք ճանաչում, չենք էլ ուզում ճանաչել: Մենք քոքոզ ենք, իրար չհարգող, ատող, չգնահատող, փողին գերի և ոկու փայլից շլացող ապազգային վաճառական: Մենք նաև քաջարի ռազմիկներ ենք, երբ առաջնորդ ունենք և վախկոտ փախչողներ՝ երբ առաջնորդը «Քաջ Նազարի» մարմնավորողն է: Պատահական չէ, որ «Քաջ Նազար», բացի մեզնից, ուրիշ ազգ չունի: Օտարները մեզ լավ են ուսումնասիրել, դարերով, անդադար, քանզի մենք ոսկոր ենք, կանգնած նրանց կոկորդին, և գիտեն մեր հարցի լուծման տարբերակը` ներսից, մեր ձեռամբ մեզ ոչնչացնելն է: Հիմա մենք այդ ճանապարհին ենք:
Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ