ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Բարոյապես մեռած, հոգեպես մի թզուկ մեզ ուղերձ է տալիս՝ քանի դեռ ես եմ զավթել Հայաստանի գահը, ո՛չ մի զոհաբերություն հանուն Հայրենիքի անպատիժ չի՛ մնա

Բարոյապես մեռած, հոգեպես մի թզուկ մեզ ուղերձ է տալիս՝ քանի դեռ ես եմ զավթել Հայաստանի գահը, ո՛չ մի զոհաբերություն հանուն Հայրենիքի անպատիժ չի՛ մնա
12.12.2025 | 11:28

Երբ մարդիկ ասում են՝ «կյանքս Հայրենիքիս», սա նշանակում է, որ նա պատրաստ է ինքնազոհաբերության բարձագույն մակարդակին։ Մարդը՝ որ իր էությամբ եսասեր էակ է, պատրաստ է իր կյանքը տալ Հայրենիքին։ Այսինքն՝ նա Հայրենիքն ընկալում է որպես իր ԵՍ–ից ավելի բարձր, ավելի վեհ մի բան, եթե չասեմ, որ լայն առումով Հայրենիքը մեր ԵՍ–ի մասն է, առանց որի մեր սեփական ԵՍ–ը կլինի աղճատված, առանց արժեքների ու իդեալների։

Երբ նրանից խլում ես իր Ես–ի մի մասը, նա դառնում է բարոյապես կիսատ, թերի, եթե չասեմ՝ անդամահատ։

Հայաստանը մեր Ես–ի, մեր իդեալների թագն է, սակայն, մեր պայքարը, մեր ինանազոհաբերումը ոտքի տակ գցած մի բարոյապես մեռած, հոգեպես թզուկ, մեզ ուղերձ է տալիս՝ քանի դեռ ես եմ զավթել Հայաստանի գահը, ո՛չ մի զոհաբերություն հանուն Հայրենիքի անպատիժ չի՛ մնա․․․

Սա՛ է այն ուղերձը, որ մեզ հղում է Հայաստանի առաջնորդությունը զավթած ավտոկրատը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ