Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սա կառավարման կոլապս է

Սա կառավարման կոլապս է
29.12.2025 | 13:54

Երևանի Էրեբունի համայնքը հոսանքազրկվել է, Հայաստանի մի շարք միջքաղաքային ու միջպետական մայրուղիների որոշ հատվածներ սառցադաշտի են վերածվել, բուժհաստատությունների վնասվածքաբանության բաժինները հերթի տակ կոտրվածքներով և ավտովթարների հետևանքներով պայմանավորված հիվանդներ են ընդունում։ Սա կառավարման կոլապս է։ Այսինքն՝ սրանց իշխանությունը, դավաճանական լինելուց բացի, նաև ապիկար է։

Այս ամենի ֆոնին իշխանավորների տրճիկ տալը կլկլոցների տակ շատ խորհրդանշական է։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ