Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Քաղբանտարկյալ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանը պատժախցում է

Քաղբանտարկյալ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանը պատժախցում է
11.01.2026 | 17:13

Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն երրորդ օրն է գտնվում է հացադուլի մեջ: Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց, քանի որ ՔԿՀ-ում հացադուլավորի համար նախատեսված խուց չի եղել: Էսա սրանց դեմքը, երբ հացադուլավոր քաղբանտարկյալի համար անգամ պայմաններ չեն տրամադրում:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ