Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ի՞նչ ենք անում մենք, երբ սահմանի մյուս կողմում 3 միլիոն փախստական կա

Ի՞նչ ենք անում մենք, երբ սահմանի մյուս կողմում 3 միլիոն փախստական կա
21.03.2026 | 16:01

Իրանում արդեն ավելի քան 3 միլիոն փախստական կա։ Շարունակում ենք եգիպտացորեն ծամել ու մեզ հիմարի տեղ դնել։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Իրանի ներսում ավելի քան 3,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը՝ Թեհրանի և այլ խոշոր քաղաքների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների պատճառով։ Իսկ հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնեց, որ ավելի քան 80 000 մարդ փախել է հարևան երկրներ, հիմնականում՝ Աֆղանստան։

80 000 իրանցի արդեն փախել է։ Պատերազմը շարունակում է ահագնանալ, Թրամփը, կարծես թե, ցամաքային գործողություն է սկսում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ սահմանի մյուս կողմում 3 միլիոն փախստական կա։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ