Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայի բախտ է «ժողվարչապետի» բախտը

Հայի բախտ է «ժողվարչապետի» բախտը
07.04.2026 | 11:09

Ռուս իրանագետ Կարինե Գևորգյանը եթերում ասում և ապացուցում է, որ հունիսյան պատերազմի ժամանակ Իրանը իր հյուսիսում հարվածները ստացել է ժողվարչապետի դաշնակից Ադրբեջանի տարածքից (գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ՄՈՍՍԱԴ-ի բոստաններից մեկն է)։

Տիկին Կարինեն հունիսին Երևանում է եղել, հանդիպումներ է ունեցել Իրանի փախստական քաղաքացիների հետ, որոնք ականատես են եղել այդ հարվածներին։ Բացի այդ, այս մասին նաև պնդում է ԿՀՎ նախկին պաշտոնյան, անունը՝ կարծեմ Լարի Ջոնսոն։

Ինչևէ, նման շատ վկայություններ կան, պարապությունից հետևում եմ այդ ամենին, բայց ուրախալին այն է, որ այս մասին, բնականաբար, գիտի նաև Իրանի ղեկավարությունը, որին անգամ պետք չէ, որ Ռուսաստանը հուշի։

Եվ պատահական չէ, որ Ալիեւ էֆենդի էշը արդեն նախագահ Փեզեշքիանին եղբայր է ասում (հիշում եք, որ մի քանի օր առաջ հոխորտում, գողական էր գնում Նախիջևանում ընկած թռչող սարքերի պատճառով)։

Ի՜նչ ասեմ․․․ Հայի բախտ է «ժողվարչապետի» բախտը․ ամերիկացիներին ռադ անելուց հետո Բաքու-Ջեյհանը միանշանակ կհայտնվի «ժողվարաչապետի» էշ ընկերոջ քամակում, իսկ Մելանյա Թրամփի մարդու ԹՐԻՓՓ֊ը՝ նոր Հայաստանի ժողվարչապետի։

Ամեն․․․

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ