ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Խաղաղության իրական երաշխավորը զենքն է, բանակն է

Խաղաղության իրական երաշխավորը զենքն է, բանակն է
10.04.2026 | 10:45

Խաղաղության աղավնին, խաղաղության իրական երաշխավորը ԶԵՆՔՆ է, Բանակն է, ու որքան հզոր է այն և այդ մետաղե «աղավնին» որքան հեռու է թևածում, այնքան ամուր է խաղաղությունը։

Մնացյալը` սրտիկ-մրտիկները, խաղաղության մասին ոչխարաձայն մայունները ստրկամտություն են, խաբեություն ու զավզակություն` միամիտ տգետների ականջներից որպես լոլոներ կախելու համար։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 4600

Մեկնաբանություններ