ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.06.2026 | 00:14
Տե՛ր, խնդրում եմ՝ ների՛ր ինձ և իմ ամբողջ ընտանիքին՝ նրանց, ովքեր եղել են ինձնից առաջ, ովքեր հիմա կան, և նրանց, ովքեր դեռ պիտի գան։ Մաքրի՛ր մեր սրտերը և ազատի՛ր մեզ ամեն անեծքից, բեռից ու պատժից։
Տե՛ր, երկարացրու իմ կյանքը, բայց մի՛ զրկիր ինձ մտքի սրությունից։ Թող իմ տունը լցված լինի ջերմությամբ ու խաղաղությամբ, և երբեք մեզ չպակասեն ջուրն ու սնունդը։
Պահպանի՛ր իմ ընտանիքը ցավից, նախանձից, զրպարտությունից և ամեն տեսակ չարից։ Օրհնի՛ր իմ երեխաներին, իմ սերունդներին և բոլոր նրանց, ում սիրում եմ։ Մի՛ բաժանիր ինձ նրանցից և մի՛ թող, որ տեսնեմ նրանց տառապանքը։
Տու՛ր մեզ ուժ դժվարությունների մեջ, հավատ՝ փորձությունների ժամանակ, և ներքին խաղաղություն, որպեսզի միշտ կարողանանք առաջ գնալ։
Դիտվել է՝ 3047

Մեկնաբանություններ