Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երբ ամեն պատահական անպիտան հասնում է երկրի բարձրագույն պաշտոններին, այլ բան սպասել չի կարելի

Երբ ամեն պատահական անպիտան հասնում է երկրի բարձրագույն պաշտոններին, այլ բան սպասել չի կարելի
06.07.2026 | 12:05

«Սահամանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ»: Այս մտքի գոհարը արտաբերել է ոչ ավել, ո'չ պակաս մարդ, ով ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության «նախագահ» է։ Մարդ, ով պարտավոր է հանդիսանալ սահմանադրական կարգի պաշտպանության ջատագով, մարդ, ով իբր պետք է պաշտպանի ՀՀ Սահմանադրությունը (մեկը լինի իրեն պաշտպանի):

Երբ ամեն պատահական անպիտան հասնում է երկրի բարձրագույն պաշտոններին, այլ բան սպասել չի կարելի։

Մեկը լինի, սրան պատմի կայացած երկրների սահմանադրական մշակույթի մասին։ Քանի որ այսօր ԱՄՆ անկախության օրն է, գոնե թող ԱՄՆ սահմանադրության պատմությունը կարդան` թե անկախության օրից ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, թող նայեն նրանց վերաբերմունքը սեփական Անկախության հռչակագրին, որը սրբության սրբոցն է, պետականության առհավատչյան։ Այն աստիճան, որ միլիոնավոր դոլարների բյուջեով ֆիլմ են նկարահանում նվիրված Անկախության հռչակագրին։

Իհարկե պարզ է, որ Վահագնը ընդամենը այսօր արդարացնում է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որԸ, ի դեպ, Սահմանադրական կարգի տապալում կլինի, եթե անգամ հայտարարեն հանրաքվեի հաջողության մասին, քանի որ ՀՀ և ընդհանրապես` ինքնիշխան պետության սահմանադրությունը չի կարող ունենալ այլ «պատվիրատու», քան իշխանության կրողի` ժողովրդի կամքը։

Ֆորմալ քվեարկությունը` պատերազմի սպառնալիքով, չի՛ կարող համարվել քաղաքացու կամքի արտահայտություն, այն շանտաժ է, հետևաբար` սահմանադրական մշակույթին հակասող։ Ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը չի՛ կարող լինել քաղաքացու իրական կամքի արտահայտման միջոց։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երբ հարցնում էին ընտրություններ կեղծելու հավանականության մասին, միշտ ասել եմ, որ կեղծիքը միայն ընտրատեղամասում կամ քվեատուփի մոտ չէ, որ արվում է, այլ նաև մարդկանց կամքի վրա բռնանալուց մինչև սահմանադրական գործիքների չարաշահմամբ։ Ինչը տեսանք և վերջին ակորդը դրեց Սահմանադրական դատարանը։

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ