«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

AMIO BANK-ի միակ հույսը Telcell-ն ու ծանոթ-բարեկամներն են

AMIO BANK-ի միակ հույսը Telcell-ն ու ծանոթ-բարեկամներն են
05.11.2026 | 12:01

Երևանի մետրոպոլիտենի վալիդատորը մերժում է AMIO BANK-ի քարտը: Որպեսզի օգտվի մետրոյից, քաղաքացին ստիպված դիմում է այդ պահին կայարանում գտնվող ծանոթ-բարեկամներին և նրանց օգնությամբ մտնում մետրո:
Որոշ ժամանակ անց քաղաքացին զանգահարում է բանկ: Բանկի աշխատակից Կարինեն «ստուգում է» քաղաքացու քարտը և հայտարարում, որ այն որևէ խնդիր չունի: Քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյո՞ք նա կկարողանա մետրոյով հետ վերադառնալ, քանի որ ուշ երեկո է: Կարինեն խոսք է տալիս լուծել խնդիրը: Քաղաքացին հայտնում է, որ հետ վերադառնալու այլ հնարավորություն չունի՝ ձեռքի տակ միայն այդ քարտն է, և եթե այն «չաշխատի», ինքը ստիպված կլինի գիշերել փողոցում։ Նա պահանջում է, որ բանկն ապահովի քարտի գործարկումն առավելագույնը երկու ժամվա ընթացքում:
Մոտ 30-40 րոպե անց բանկի աշխատակիցն արդեն առաջարկում է քաղաքացուն բանկի քարտի փոխարեն օգտվել Telcell-ի քարտից: Այսինքն՝ բանկն ի վիճակի չէ «աշխատեցնել» իր իսկ քարտը և հույսը դնում է Telcell-ի վրա:
Հետևություն. եթե ունեք AMIO BANK-ի քարտ, ապա հույսներդ դրեք բացառապես ծանոթ-բարեկամների և Telcell-ի վրա: Մեկ էլ՝ ամեն դեպքում հետևեք եղանակի տեսությանը, քանզի մեծ է հավանականությունը, որ գիշերը դրսում կանցկացնեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ