Հայրենիքը հողն է, որին մարդը պորտալարով է կապված, որը պիտի եղունգներով մշակել, ծաղկեցնել ու ատամներով պաշտպանել։
Իսկ մե՞նք...
Մենք կտրում ենք այդ պորտալարը, հեռանում քառասուն տարով (ես) կամ ընդմիշտ, ռամկությունը համարում ավելի ամոթալի գործ, քան ամերիկաներում անդամալույծ սևամորթին խնամելը, հողը պաշտպանելու մասին էլ՝ էլ չասեմ` հույսներս էն մի բուռ իրական հայրենասերների վրա է միշտ։
Մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հայրենասիրությունը կարոտալի թառանչն է, ողբն ու կականը` էս անմխիթար ու ամոթալի օրը վկա։
Արմեն Եփրեմյան