Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իսրայելը հայտարարել է, որ ԱԹՍ-ները օդ են բարձրացել հենց Իրանի տարածքից

Իսրայելը հայտարարել է, որ ԱԹՍ-ները օդ են բարձրացել հենց Իրանի տարածքից
26.10.2024 | 16:43

Գիշերը Իսրայելի օդային հարձակումը Իրանի վրա հաստատում է իմ այն համոզմունքը, որ Իրանի նախկին նախագահը զոհվեց ոչ թե պատահական ավիավթարից, այլ պարզապես սպանեցին իսրայելական ուժերը։

Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ԱԹՍ-ներով հարձակման համար ԱԹՍ-ները օդ են բարձրացել հենց Իրանի տարածքից։ Իհարկե, սա չէ իրականությունը, պարզապես Իսրայելն այս գիշեր իրեն տարածք տրամադրած պետությանն է պաշտպանում այդ հայտարարությունով։ Իսրայելական ԱԹՍ-ների համար տարածք տրամադրած երկրի մասին, հավանաբար, շատ շուտով կլսենք, կարծում եմ, որ այդ տարածքներն առավել մոտ են եղել Իրանին, այնքան մոտ, որ Իրանի բացահայտումից հետո անգամ Իսրայելը կամ տարածք տրամադրող երկիրը կարող է մանևրել և ասել, որ իր տարածքում չի եղել, այլ, դիցուք, 100 մետր Իրանի սահմանից ներս է եղել:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ