Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրականում ի՞նչ է փորձում պարտադրել Ադրբեջանին ԱՄՆ-ի վարչակարգը

Իրականում ի՞նչ է փորձում պարտադրել Ադրբեջանին ԱՄՆ-ի  վարչակարգը
19.03.2025 | 10:12

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցն Ադրբեջանից պահանջել է այնտեղ պահվող հայ «բանտարկյալների» ազատ արձակումը։

Հայաստանում շատերն այդ պահանջն անկեղծորեն են ընկալել, համարելով, որ ԱՄՆ-ի ներկայիս, նաև նախորդ վարչակազմի համար ընդունելի են Գազայի տասնյակ հազարավոր պաղեստինցիների սպանությունները, մեկուկես միլիոն պաղեստինցիների արտաքսումը Սոմալի, Արցախի էթնիկ զտումները, բայց, այ, հայ բանտարկյալների ազատ արձակման հարցում հումանիզմի ու էմպատիայի դրսևորման զգացմունք է ժայթքել։

Ադրբեջանի միապետի համար նախապես հայտնի անընդունելի պահանջ է Ուոլցը ներկայացրել։ Առաջանում է հարց՝ ինչի՞ համար։

Միջազգային հարաբերություններում, ինչպես կրիմինալ աշխարհում, կա մեթոդոլոգիա՝ առաջ քաշել շատ ցավոտ, անընդունելի պահանջ, մեկ այլ հարցում խոշոր զիջում ստանալու համար։

Այս է հարցը՝ իրականում ի՞նչ մեկ այլ բան է ԱՄՆ-ի վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին՝ ակնհայտորեն նման անընդունելի պահանջ դնելով։ Այ այստեղ է ողջ ինտրիգը։

Վստահորեն կարող ենք եզրակացնել, որ իրական պահանջն ուղղակիորեն մեզ հետ կապ չունի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4443

Մեկնաբանություններ