Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեր գլխին թափվող ու դեռ թափվելիք կրակը շատ ավելի ողբերգական հետևանքների է բերելու

Մեր գլխին թափվող ու դեռ թափվելիք կրակը շատ ավելի ողբերգական հետևանքների է բերելու
13.01.2025 | 12:51

Ասում եմ` հայի բախտ, է՛լի… Մարդ տուն-տեղը, եղած-չեղածը ծախի, էստեղի կրակից փախչի, գլուխը պրծացնի, մեքսիկաներով մի կերպ հասնի գլենդեյլնոց, օր ու գիշեր չարչարվի, մի թեթև բան ստեղծի, որ մի քանի տարի վայելի, էն էլ սենց վառվի-գնա…

Իսկ կատակը մի կողմ, Ամերիկան չափազանց կազմակերպված երկիր է, բոլոր համակարգերն աշխատում են, էս կարգի մասշտաբային բնական աղետից ավելի քիչ մարդ կտուժի, քան, ասենք, մեզ մոտ Սուրմալուի սալյուտի պայթյունից։ Մարդկանց թե՛ անշարժ, թե՛ շարժական գույքն ապահովագրված է, և տուժածները կստանան կարգին փոխհատուցում։

Էնպես որ, դուք էստեղ ձեր մասին անհանգստացեք, մեր գլխին թափվող ու դեռ թափվելիք կրակը շատ ավելի ողբերգական հետևանքների է բերելու, անգամներով շատ։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ