ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Առավոտը աշխարհի սկիզբն է

Առավոտը աշխարհի սկիզբն է
05.12.2024 | 10:05

Առավոտվա երկինքն էնքան խորն ա, որ հայացքդ խեղդվում ա մեջը։ Երկար նայել չի լինում, գլուխդ պտտվում ա, ոտքերդ ասես կտրվում են գետնից։ Չես պատկերացնում, թե ոնց կարող ա էդ բաց կապույտ, թափանցիկ անհունի հետևում սև տիեզերք լինի: Չէ՛, տիեզերքը առավոտյան չի լինում, լինում ա անծայրածիր երկնագույն թափանցիկություն, որի մեջ տարրալուծված են աստղերը, ու էդ թափանցիկությունն էնքան թափանցիկ ա, որ մի քանի կիլոմետր բարձրությամբ թռչող ինքնաթիռը պարզ երևում ա։

Առավոտվա անունը թարմություն ա։ Ներս ես քաշում սառը, զուլալ օդը ու զգում ես, թե ոնց են թոքերդ լցվում թթվածնով։ Թթվածնից կյանքի հոտ ա գալիս։ Կյանքը ծնվում ա առավոտյան. ամեն առավոտ կյանքը ծնվում ա։

Ու վախենում ես՝ բարձր խոսես. թվում ա, թե ձայնդ երկինք կհասնի ու կխռովի երկնագույն աստղերի հանգիստը։ Լուռ կանգնում ու նայում ես, թե ոնց ա նոր ծնվող կյանքը տարածվում երկրի վրա, մտնում հողի տակ, ալեկոծում օվկիանոսը։

Դու էլ ես նոր ծնվել, մաքուր-մաքուր ես ու հիմա ամեն ինչ սկսելու ես ամենասկզբից։ Առավոտը աշխարհի սկիզբն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11136

Մեկնաբանություններ