Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Անընդհատ քաղաքական վթարների են ենթարկում երկիրը, բայց շարունակում են վարել

Անընդհատ քաղաքական վթարների են ենթարկում երկիրը, բայց շարունակում են վարել
26.10.2024 | 15:40

Օրերս, ճանապարհին մեքենայով ընթանալիս, մի ուրիշ մեքենա դեմս կտրեց հերիք չէր, մյուս մեքենաներին էլ խանգարեց, թեքվեց աջ ու ձախ՝ առանց թարթիչ միացնելու։ Մի խոսքով, մի քանի վայրկյանում բազմաթիվ վթարային վիճակներ ստեղծեց։

Երբ մոտեցա այդ մեքենային, որ վարորդին առաջարկեմ հիմարության թեստ հանձնել, նկատեցի, որ մեքենան բազմաթիվ քերծվածքներ, հարվածի հետքեր ունի։ Անիմաստ էր այդպիսի վարորդին ինչ-որ բան ասել։ Նա բնատուր հիմար էր։

Նույն բանը Հայաստանի կառավարման ոլորտում է։ Իշխանության տարբեր աթոռներին նստած են բնատուր հիմարներ, որոնք անընդհատ ձախողում են, անընդհատ քաղաքական վթարների ենթարկում երկիրը, բայց շարունակում են վարել՝ առանց հասկանալու։

Այդ մարդկանց էլ իմաստ չկա ճիշտ ուղի ցույց տալու, քանի որ նրանք կործանված են՝ առանց ապագայի և առանց բարոյականության, առանց պատասխանատվության։ Վաղը, երբ Հայաստանում փոխվի իշխանությունը, այս մարդիկ ուղղակի կփորձեն փախչել ու իրենց անհոգ կյանքը շարունակել որևէ այլ երկրում' խղճի խայթի ու մեղքի նշույլ անգամ չունենալով թշնամուն հանձնած հազարավոր տարածքների, զոհված հազարավոր անմեղ մարդկանց համար։

Հետևաբար, մեքենայի ու երկրի հիմար վարորդներին ինչ-որ բան սովորեցնելու կամ հուշելու փոխարեն, պետք է լծվել սեփական ծրագրերով աշխատանքի, որ դուրս բերենք մեր հայրենիքը այս ճահճից, իսկ հիմար ղեկավարները, հիմար վարորդների նման, մի տեղում, լավագույն դեպքում, կդառնան պուլպուլակ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ