-
15.09.2020|
12:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:
-
13.09.2020|
15:59
Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
-
12.09.2020|
15:09
ԿԳՄՍ նախարարության առաջարկով` ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:
-
11.09.2020|
01:40
«Իրատեսի» հյուրը ասմունքող, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասսայական միջոցառումների բաժնի աշխատակից ԳԱՅԱՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆՆ է:
-
08.09.2020|
00:26
Մյուս շաբաթ դպրոցները բացելու են դռները, սկսվելու է ուսումնական տարին։ Ուսումնական հաստատություններն արդեն ստացել են համապատասխան շրջաբերականները, որոնցով կառաջնորդվեն նոր ուստարում:
-
01.09.2020|
20:57
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:
-
01.09.2020|
11:41
Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:
-
31.07.2020|
01:31
Թերևս միայն թշնամի պետության կրթական գերատեսչությունը կարող էր նախատեսել այն, ինչ նախատեսել է Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարությունը` մեր հանրակրթական դպրոցներից վերացնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծով (Գրականություն) «Հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանել, ծրագրից դուրս մղել Մեսրոպ Մաշտոցին, Կորյունին, Դավիթ Անհաղթին, Ֆրիկին, Կոստանդին Երզնկացուն, ՈՒռհայեցուն և այլոց:
-
31.07.2020|
01:19
«Իրատեսի» հյուրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հայ հին և միջնագարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆՆ է:
Մեր զրույցը վերաբերում է «Հայ գրականություն» առարկայի դասավանդման ՀՀ ԿԳՄՍՆ-ի առաջարկած նոր ծրագրի շուրջ բարձրացած աղմուկին և նպատակ ունի հանրությանը լսելի դարձնելու վաստակաշատ գիտնականի տեսակետը:
-
30.07.2020|
22:26
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։