-
05.12.2017|
00:39
Իբրև բանասիրական գիտությունների թեկնածու ու շարքային ընթերցող` անպարագիծ սիրում եմ ռուսական փառահեղ մշակույթը, որ քաղաքակրթության պատմության ինքնատիպ ու սքանչելի էջերից է եղել ու կա:
-
04.12.2017|
19:56
Դեկտեմբերի 3-ի կիրակի օրը արևմտյան քրիստոնյաների համար սկսվեց Ադվենտը` Սուրբ ծննդյան չորսշաբաթյա սպասման շրջանը: Քաղաքներում կիրակի օրը սկսեցին գործել Սուրբծննդյան տոնավաճառները, փողոցներում հայտնվեցին Սանտա Կլաուսները:
-
04.12.2017|
19:53
Կորսիկայում կիրակի օրը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն էր: Ֆրանսիական կղզու բնակիչներն առաջին անգամ են ինքնավարության միասնական տարածքային կառույցի պատգամավորներ ընտրում:
-
04.12.2017|
13:43
Ապրիլյան չորսօրյա ճակատամարտն ու դրան հաջորդած իրադարձությունները պատճառ հանդիսացան այս նամակս գրելուն: Ձեր թույլտվությամբ կփորձեմ երկրի պաշտպանության և անվտանգության խնդիրների շուրջ իմ պատկերացումներն ու տեսակետները արձանագրել հնարավորինս հակիրճ և խուսափել փակ կամ պետական գաղտնիության տարրեր պարունակող մտքերից:
-
04.12.2017|
11:28
Մի քանի մարդ տուժել է ոստիկանության և հակաֆաշիստների բախումներում, որ իրենց բողոքն էին արտահայտում Հանովերում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համագումարի անցկացման դեմ:
-
04.12.2017|
11:22
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արևմտյան Աֆրիկա այցի ընթացքում դեկտեմբերի 2-ին ցանկություն է հայտնել «Աֆրիկային վերադարձնել իր ազգային ժառանգությունը»: Խոսքը Դագոմեա թագավորության գանձերի մասին է, որ Ֆրանսիայի պետական ու մասնավոր հավաքածուներում են:
-
03.12.2017|
12:33
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն, Խավաջ Մուհամեդ Ասիֆը: Այդ ձևաչափով` առաջին անգամ:
-
03.12.2017|
12:26
Նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահները` քննարկելու Սիրիայի հարցը: Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բաշար Ասադի հետ մեծացնում էր տպավորությունը, որ ռուսները ձգտում են կոնսենսուսի Աստանայի գործընթացի երաշխավորների միջև: Իհարկե, ակնկալիքները խիստ չափազանցված էին, որ առաջին անգամ չէ Սիրիայի ճգնաժամի 6 դառը տարիներին:
-
02.12.2017|
14:55
Սպիտակ տունը մշակել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հարկադիր պաշտոնանկության ծրագիր: Նրա հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված են և նրան կփոխարինի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն` գուցե առաջիկա շաբաթներին` ինչպես հինգշաբթի հայտարարել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները` հաղորդում է The New York Times-ը:
-
02.12.2017|
14:52
Հենց «Դեմոկրատական միության»` քրդերի մարքսիստական կազմակերպության ուժերը թույլ չտվեցին Հալեպի ամբողջական շրջափակումը և կիսաշրջափակված քաղաքի մատակարարումը նրանց անկլավով էր կատարվում: