-
06.11.2017|
23:56
Appleby-ն բրիտանական իրավաբանական ընկերություն է Բերմուդյան կղզիներում, որ աղբյուր է դարձել 7 միլիոն փաստաղթերի` 13,4 միլիոնից, որ կազմում են Paradise Papers-ի դոսիեն` գրում է Le Figaro-ն: Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը, ԱՄՆ առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը, Վլադիմիր Պուտինի փեսան… Paradise Papers-ի ցանկից գլխապտույտ է առաջանում:
-
06.11.2017|
23:30
1917-ին տեղի ունեցավ ռուսական հեղափոխությունը, որ ցնցեց ամբողջ աշխարհը: Փետրվարյան հեղափոխության ընթացքում, որ սկսվեց իբրև ժողովրդական զանգվածների տարերային պոռթկում, Նիկոլայ 2-րդը հրաժարական տվեց: Ռոմանովների 300-ամյա դինաստիան դադարեց գոյություն ունենալ:
-
06.11.2017|
00:18
Թեհրանում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից և երկկողմ հանդիպումներից հետո Բաքվում սկսվել է տեղեկատվական էյֆորիայի փուլ:
-
06.11.2017|
00:10
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Արևելյան գործընկերության 5-րդ համաժողովը։ Բրյուսել կգնա՞ առաջին անգամ հրավիրված Բելառուսի նախագահը: Կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը։ Կընդունվե՞ն նպատակային ֆոնդերը ՈՒկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի համար։
-
05.11.2017|
11:54
2018-ի սկզբին Իրան է մեկնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: The Interpreter-ը գրում է, որ նա, 1976-ին Իրանում եղած Վալերի Ժիսկար դ'Էստենից հետո, Թեհրան մեկնող` Ֆրանսիայի առաջին նախագահն է: Այդ ժամանակներից աշխարհը, Եվրոպան ու Մերձավոր Արևելքը շատ են փոխվել։
-
05.11.2017|
11:23
Արևմտյան ճակատում շարունակվում է փնթփնթոցը Ռուսաստանից մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության С-400 հրթիռներ գնելու Թուրքիայի որոշման պատճառով: Վերջին հայտարարություններից մեկն արեց ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար, գեներալ Պետր Պավելը:
-
04.11.2017|
08:35
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը։ Էրդողանի խոսքով` «եթե նա զբաղվի այդ հարցի լուծմամբ, շատ ավելի հեշտ կլինի արդյունքի հասնելը»։
-
04.11.2017|
08:31
Սիրիայի պատերազմը երկուսուկես հաղթող ունի: Ռուսները` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Իրանցիները` նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ։ Կես հաղթանակը Սիրիայի պետության ղեկավար Բաշար Ասադինն է։
-
03.11.2017|
13:04
Քրդստանը, որի համար պայքարում էր Մասուդ Բարզանին, տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ: Իրաքյան Քրդստանը 2005-ից ղեկավարած Մասուդ Բարզանին հեռանում է: Մեկ ամիս առաջ նա Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացրեց, որի ժամանակ բնակչության 90 %-ից ավելին կողմ էր անկախության:
-
03.11.2017|
12:56
Նոր տնտեսական մոդելի Ռուսաստանը չանցավ` տնտեսությունը վերադարձավ ավանդական աճի մոդելին` հիմնված օգտակար հանածոների հանույթի և օգտագործման վրա` կարծում է «Ալֆա բանկի» գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան։