Ֆրանսիայի պատգամավորները էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացրել սրճարանների ու ռեստորանների փուլ առ փուլ բացման իրենց ծրագիրը՝ հաղորդել է Europe 1 ռադիոկայանը: Կառավարությունը հայտարարել է, որ հասարակական սննդի հաստատությունների բացման ժամկետների որոշումը կընդունվի մայիսի վերջին:
Միլիարդատեր, ֆիլանտրոպ Բիլ Գեյթսը Le Figaro-ին հարցազրույցում ընդունել է, որ իրոք 2015-ին ելույթ է ունեցել համաժողովում ու կանխատեսել պանդեմիան, նաև New England Review of Medicine ամսագրում շարադրել է նախապատրաստական քայլերը:
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, պաշտոնյաների բարձր աշխատավարձի մասին սեփական թեզն առաջ տանելուց հետո, այժմ էլ աշխարհաքաղաքական իրադարձությունները խմբագրելու ծանր լուծն է ուսերին առել:
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ջղայնացել է լրագրողների վրա ու որոշել բոլորիս գրողի ծոցն ուղարկել, ինչ է թե իրեն անհանգստացնում ենք: Իշխանություններին բնորոշ անզուգական մուննաթով բացատրում է՝ ժամանակը ոսկի է, հարցազրույց տալ չի ցանկանում:
Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկն ու կայացրել իրավիճակից բխող որոշում։ COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգեց խորհրդարանին ու ժողովրդին ուղերձը՝ ասելով, որ այդպես է որոշել «կորոնապսիխոզի, վարակների ու հայտարարված պանդեմիայի պատճառով»: Նա հայտարարեց, որ առաջիկայում բելառուսները նոր Սահմանադրություն կստանան:
80000 մարդ ստորագրել են նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խնդրագիրը՝ նվազեցնելու կարանտինային սահմանափակումները: Նրանք կարծիքով՝ զբոսանքի և բնության գիրկ գնալու արգելքը «վնասում է հոգեկան առողջությանը» և չի օգնում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարել:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...