-
-
21.04.2018|
12:33
Ապրիլի 9-ին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին։ Սերժ Սարգսյանը, որը 2008-2018-ին երկրի նախագահն էր, Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվեց Հայաստանի վարչապետ։
-
21.04.2018|
12:21
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»:
-
21.04.2018|
07:59
Հայաստանի ուժեղ տղամարդը «Պուտին խաղաց»` նախագահի պաշտոնը փոխեց վարչապետի աթոռով, բայց շարունակում է կառավարել: Ինքը` Պուտինը, զանգահարեց ու շնորհավորեց նրան: Բայց տասնյակ հազարավոր զայրացած հայեր շրջափակեցին մայրաքաղաք Երևանի կենտրոնը:
-
20.04.2018|
21:49
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հավաքների կազմակերպիչներին կոչ է անում՝ «դադարեցնել հակաիրավական գործողությունները»:
-
20.04.2018|
13:55
Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ոչ մի առարկայական առաջարկ չարեց այսօր փողոցում դժգոհություն հայտնող հազարավոր մարդկանց: Փոխարենը նա անընդհատ խոսում էր երկու տասնյակ մարդկանց մասին:
-
20.04.2018|
12:11
Մարդկանց կյանքը բարելավվել է, «Շանթի» եթերում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը: 2007-ին նվազագույն աշխատավարձը ամսեկան 15000 դրամ էր, այսօր 55 000դրամ է` գրեթե 4 անգամ ավել: Միջին ամսեկանը 62 000 դրամ էր, հիմա 184000:
-
20.04.2018|
12:10
Հասարակություններում դժգոհություններ միշտ կան` «Շանթի» եթերում ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր ընտրվելու դեմ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաներին։
-
20.04.2018|
12:05
Առաջիկայում «Հարկային օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ` «Շանթին» հարցազրույցում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը։
-
20.04.2018|
12:02
Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա բեռնատարների վարորդներին կոչ արեց բոլոր ճանապարհներին հորիզոնական կանգնեցնել մեքենաները և ըստ հնարավորության թուլացնել անիվները, անել այնպես, որ մեքենայի շարժիչը չմիանա, որ ՃՈ-ը չկարողանա բեռնատարները հեռացնել: