-
15.04.2018|
00:52
Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելու կապակցությամբ՝ կոչ անելով հավաքի կազմակերպչին և հավաքի «ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»:
-
15.04.2018|
00:51
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը։ «Մենք հիմա այստեղ ենք` բողոքելու, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»` հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
-
14.04.2018|
10:20
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից։
-
14.04.2018|
10:19
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
-
14.04.2018|
10:18
Ոստիկանությունը հորդորում է Ֆրանսիայի հրապարակում հավաքի կազմակերպիչներին չկորցնել զգոնությունը
-
13.04.2018|
23:29
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնում են այն, ինչ երկար ժամանակ իրենցից ժողովուրդը պահանջել է: Կանգնելով հարթակի տեղադրման վայրում՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց հավաքվածներին՝ ասելով, որ այլևս Ազատության հրապարակ չեն գալու, այլ գնալու են առաջ՝ բոլոր ուղղություններով:
-
13.04.2018|
23:28
«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
-
13.04.2018|
23:27
Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ «Տեղակայվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այնտեղ կկազմակերպենք ամեն ինչ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
-
13.04.2018|
23:26
Ուզում եմ ձեր անունից, նաև իմ անունից, Ազատության հրապարակի հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
-
13.04.2018|
23:25
14-օրյա քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր վերադարձավ Երևան ու Ազատության հրապարակում հայտարարեց 4-օրյա հանրահավաքների սկիզբը։